ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ի պատասխան` 11.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկատվության

Ի պատասխան` 11.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկատվության
13.05.2025 | 10:00

11.05.2025 թվականին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ հրապարակել է կեղծ տեղեկություններ եւ խախտել է նրա անմեղության կանխավարկածը, որով ըստ էության հաստատել է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված քրեական հետապնդում, որն ունի որոշ անձանց քմահաճույքը բավարարելու հիմք:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված առաջին կեղծիքը հետևյալն է .

«Մասնավորապես` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում»:

Պատասխան այս կեղծիքին.

Տղա ջան, այդ ի՞նչ բազմաթիվ քրեական վարույթներ են, որի մասին չգիտեմ ոչ ես, ոչ Լիլիթ Աղեկյանը, ո՞վ է դրանք քննում, կբարեհաճե՞ս ասել:

Տղա ջան, եթե չես ստում ապա պաշտոնապես պետք է հրապարակես դատարանում և նախաքննության փուլում գտնվող վարույթների համարները:

Խրատ կեղծողին.

Տղա ջան, ինչո՞ւ ես կեղծում, ամոթ չունե՞ս:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երկրորդ կեղծիքը հետևյալն է .

«Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել` մեկ գործով, երկու գործով, երեք գործով»:

Պատասխան այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում հրապարակիր այդ երեք գործերով անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու որոշումները:

Խրատ կեղծողին.

Տղա ջան, ինչո՞ւ ես խաբում, չես վախենո՞ւմ խաբեբայի համբավ ձեռք բերելուց:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երրորդ կեղծիքը հետևյալն է .

«Որովհետեւ անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս, անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ Լիլիթ Աղեկյանի մասին, գործի մասին է խոսքը»:

Պատասխան այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես Լիլիթ Աղեկյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

Խրատ կեղծողին.

Տղա ջան, ինչո՞ւ ես խեղաթյուրում, քեզ հաշիվ չե՞ս տալիս, որ խախտել ես անմեղության կանխավարկածը, որը քո կարգավիճակում գտնվող անձին չի ներվի:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված չորրորդ կեղծիքը հետևյալն է.

«Անչափահաս երեխաների նկատմամբ ամբողջ դպրոցի բնականոն գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել և ընդ որում անձնական շարժառիթներով»:

Պատասխան այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես քո կողմից հիշատակված դպրոցում մանկահասակ երեխայի նկատմամբ նույն դպրոցի աշակերտների և նախկին աշակերտի կողմից բռնի սեռական գործողությունների վերաբերյալ քրեական վարույթով ի՞նչ գործողություններ եք կատարել և ո՞ւմ եք կանչել պատասխանատվության: Նաև պետք է հրապարակես քո և այլոց շարժառիթը այս սարսափելի բռնաբարության դեպքը չբացահայտելու վերաբերյալ:

Խրատ կեղծողին.

Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում: Կորել ես և մոլորվել: Քանի ուշ չէ օգնություն, օգնություն կանչիր:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված հինգերորդ կեղծիքը հետևյալն է.

«Լիլիթ Աղեկյանի կողմից դատական նիստի բնականոն պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել և այլն»:

Պատասխան այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես դատավորի կողմից հաղորդում, բողոք կամ դիմում ներկայացնելը դեպքի վերաբերյալ, որը ՀՀ քրեական օրենսգրքով համապատասխան հանցակազմ է պարունակում, որով դատավորը քեզ հայտնել է, որ նա վիրավորվել է և Լիլիթ Աղեկյանին պետք է կանչել քրեական պատասխանատվության:

Խրատ կեղծողին.

Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, դու ո՞վ ես, որ որոշես դատարանում կողմի դիրքորոշում արտահայտելու ձևը և եղանակը:

Տղա ջան, քեզ չափավորիր և սթափվիր: Չափերդ ճանաչիր:

Լիլիթ Աղեկյանի պաշտպան`

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ